Վաշինգտոնի նախաձեռնությամբ Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի է ունեցել մոտ 40 երկրի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը քննարկել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները:
Մասնակիցների շարքում եղել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Ուկրաինային պետք է մեր օգնությունը և պետք կլինի, երբ պատերազմն ավարտվի»,- նշել է Պենտագոնի ղեկավարը: