Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի


Կիևին անվտանգության երաշխիքներ են հարկավոր, դրանք տրամադրող երկրները պետք է հնարավորինս շուտ զինվորականներ ուղարկեն Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա։ Զելենսկին հայտնել է, որ արդեն նման բանակցություններ են վարում մի շարք երկրների նախարարությունների և համապատասխան ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Կիևը պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառելու ցածր գներով, սակայն երկիրը հիմա տեխնիկապես պատրաստ չէ այդպիսի մատակարարումներ իրականացնելու։ Պատշաճ նախապատրաստական աշխատանքները կարող են նման հնարավորություն ստեղծել։ Եվրոպային էլեկտրաէներգիա վաճառելով՝ կարող ենք փոխհատուցել բյուջեի պակասուրդը․ այն ամսական կազմում է մոտ 5-7 մլրդ եվրո»,- նշել է Ուկրաինայի նախագահը։