ԵՄ-ն դարձել է աշխարհաքաղաքական խաղացող, որը խոսում է ուժի դիրքերից․ Բորել

ԵՄ-ն դարձել է աշխարհաքաղաքական խաղացող, որը խոսում է ուժի դիրքերից․ Բորել


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ կառույցը դարձել է հզոր աշխարհաքաղաքական խաղացող։ Այն որոշումներ է կայացնում ռազմական և էներգետիկ ոլորտներում, որոնք դուրս են «կարգավորողի» շրջանակներից՝ հայտնում է ТАСС-ը:

«Կարծում եմ՝ այս պահին Եվրամիությունն իրեն աշխարհաքաղաքական խաղացողի պես է պահում, որոշումներ է կայացնում, այդ թվում՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում՝ օգտագործելով ուժի լեզուն»,- ասել է նա Եվրոպայի ապագային նվիրված Ֆլորենցիայի համաժողովում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարություն է արել, որ ԵՄ-ն «չի կռվում Ռուսաստանի դեմ, այլ պաշտպանում է Ուկրաինային», ինչպես նաև չի ցանկանում պատժել ռուս ժողովրդին։