Բելառուսում մեկնարկում է զինված ուժերի հանկարծակի ստուգումների երկրորդ փուլը

Բելառուսում մեկնարկում է զինված ուժերի հանկարծակի ստուգումների երկրորդ փուլը


Մեկնարկում է Բելառուսի զինված ուժերի հանկարծակի ստուգումների երկրորդ փուլը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Սա մեր արձագանքն է մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի երկրների տարածքում անցկացվող զորավարժություններին»,- հստակեցրել է պաշտոնյան։

Երկրի արձագանքման ուժերի հանկարծակի ստուգման առաջին փուլի մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր մայիսի 4-ին։

Ըստ նախարարության՝ դրա նպատակն է գնահատել անձնակազմի պատրաստականությունն ու կարողությունը՝ արագ արձագանքելու հնարավոր ճգնաժամային իրավիճակներին։