«IDS Borjomi»-ն բաժնետոմսերի մի մասն անվճար կփոխանցի Վրաստանի կառավարությանը

«IDS Borjomi»-ն բաժնետոմսերի մի մասն անվճար կփոխանցի Վրաստանի կառավարությանը

«IDS BORJOMI International» ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի մի մասը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու մասին։

«IDS BORJOMI International-ն այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր կառավարող ընկերությունը Վրաստանի կառավարությանն է ներկայացրել բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցելու պաշտոնական առաջարկը։ Այս քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կտա մասնակցել միջազգային ընկերության կառավարմանը։
Տարածաշրջանում վերջին բացասական իրադարձությունների պատճառով IDS BORJOMI International-ը բիզնեսի խափանումների և բանկային ծառայությունների հետ կապված դժվարությունների է բախվում, ինչը ստիպեց ընկերությանը դադարեցնել արտադրությունը:
Արդյունքում հազարից ավելի մարդ հայտնվել է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը կհաստատի IDS BORJOMI International-ի սեփականատեր ընկերության առաջարկը, IDS Borjomi Georgia-ն կկարողանա վերսկսել արտադրական գործընթացը գործարաններում և վերսկսել տնտեսական գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
2022 թվականի ապրիլի 29-ին IDS Borjomi-Georgia-ն հայտարարեց, որ «ժամանակավորապես» դադարեցնում է Բորժոմի հանքային ջրի շշալցման երկու գործարանների արտադրությունը։
«Բորժոմի»-ի գլխավոր սեփականատերը պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանի Alfa Group-ն է։
IDS Borjomi-ն չի հստակեցնում, թե բաժնետոմսերի որ մասն է առաջարկում փոխանցել կառավարությանը։