Տավառնի կոչվող թաղամասում մեկնարկեց կենտրոնական մայրուղու վերանորոգումը

Տավառնի կոչվող թաղամասում մեկնարկեց կենտրոնական մայրուղու վերանորոգումը

Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհին մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները: Ծրագիրը տևելու է հինգ ամսյա : Այն իրականացնում է ՍՊԸ «Քրոսփոինտինե»:

Ներկա դրությամբ դեռևս ճանապարհի երկաթբետոնով գծերն են քանդում: Ըստ մրցութային փաստաթղթերի , կվերանորոգվեն երկաթբետոնով խողովակները , մայրուղիները , բաժանարար մայթերը: Նախատեսվում է կառուցել ավտոբուսների ավտոկայանատեղեր:

Վերանորոգվող մասում կտեղադրվեն ճանապարհային նշաններ: Երկու կիլոմետրանոց հատվածի վրա կծախսվի մոտավորապես 2 910 881 լարի: Այս նախագիծը սկիզբ է առնում գյուղատնտեսական սպասարկման կենտրոնից և ավարտվում է  «Դավիթ» ռեստորանի մոտ:

Վերականգնողական աշխատանքները ՍՊԸ «Քրոսփոինտին» պիտի ավարտի մինչև այս տարվա սեպտեմբերի 16-ը:

Akhaltskha.net