ԼԺՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում կարող է լինել մոտ 2500 զինյալ, այդ թվում՝ 500-600 օտարերկրյա վարձկաններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն էլ հայտնել է, որ Ուկրաինան դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով հումանիտար միջանցք կազմակերպել Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք Սևերոդոնեցկի «Ազոտ» կոմբինատից խաղաղ բնակիչների տարհանման համար:
«Խաղաղ բնակիչներին իբր փրկելու մասին ուկրաինական կողմի կոչը մենք ընդունում ենք որպես ողջ մնացած ստորաբաժանումները շրջապատումից դուրս բերելու փորձ։ Այսպիսով, կան Մարիուպոլի սցենարի կրկնության բոլոր նշանները»,- ասել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ հնարավոր չէ անվտանգ տարհանում իրականացնել, քանի որ, տարածքային պաշտպանության ստորաբաժանումների նահանջը կանխելու նպատակով, հունիսի 13-ին Կիևի իշխանությունների հրամանով Ուկրաինայի զինված ուժերը պայթեցրել են Լիսիչանսկի ուղղությամբ Սեվերսկի Դոնեց գետի վրայի վերջին կամուրջը: