Ադրբեջանի սադրիչ գործողություններից երբևիցե չենք ահաբեկվել, չենք էլ ահաբեկվելու, իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Թալիշի ուղղությամբ կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթի կիրառմանը և տեխնիկայի շարժին:
«Միշտ էլ սադրանքների դիմում է,բայց չի նշանակում, որ կարող է իր նպատակներին հասնել, նման գործողությունները Արցախի համար ամենօրյա են»,-շեշտեց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով Թալիշում ընթացող շինարարական աշխատանքները այս պահին շարունակվում են:
«Պահպանելով զգոնությունը ամեն ինչ իր բնականոն հունով ընթանում է, կրկնեմ՝ հակառակորդը հաջողության հասնել չի կարող»,-ընդգծեց նա:
Tert.am-ի հետ զրույցում Թալիշ գյուղում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանն ասաց, որ այս պահին Թալիշում իրավիճակը խաղաղ է:
«Նկատելով հակառակորդի կողմից տեխնիկայի շարժը՝ ամեն վայրկյան պատրաստ ենք նրա կողմից ցանկացած գործողության, արագ կլռեցվի, ամեն ինչ բերված է բարձր պատրաստվածության մակարդակի»,-վստահեցրեց նա:
Նա ևս ընդգծեց, որ Թալիշում բնակվողների համար հակառակորդի գործողությունները սովորական են՝ պահպանելով զգոնությունը, խուճապի չեն մատնվում: