Մոխե գյուղի վիճելի շինության հարցով ստեղծված հանձնաժողովի որոշումը

Մոխե գյուղի վիճելի շինության հարցով ստեղծված հանձնաժողովի որոշումը

Ադիգենի շրջանի Մոխե գյուղի վիճելի շինության հարցով ստեղծված հանձնաժողովը որոշում է կայացրել համաձայն որի գյուղի կենտրոնից 50 մետր հեռավորության վրա մահմեդականների համար մզկիթ է կառուցվելու:  Կրոնական գործերի պետական գործակալության հանձնաժողովի որոշմամբ տվյալ հարցով հանձնաժողովի աշխատանքը համարվեց ավարտված:

Կրոնական գործերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակղմաձեյի խոսքերով այս հարցը որոշվել է կլոր սեղանի շուրջ: «Մեր նպատակն այն էր որ ոչ մի կողմի կրոնական իրավունքներն չխախտվեին: Այս խնդիրը չպիտի վերածվեր ատելության առարկայի»,-ասաց Զազա Վաշակղմաձե:

«Այս հարցը անհանգստացնում էր ոչ միայն մահմեդականներին այլ նաեւ քրիստոնյաներին: Հույսով եմ այսօրվանից կրկին կսկսեն կվերականգնվեն մեր բարեկամական հարաբերությունները»,-ասաց Բեգլար Քամաշիձե, Վրաստանի Մուփթին:

Մզկիթի կառուցման համար 1400 քառակուսի մետր տարածք նվիրել է իր կողմից տեղի բնակիչ Օթար Միքելաձեն: Մահմեդական կրոնի ներկայացուցիչը կարծում է որ այս քայլով նա կլուծի տվյալ  խնդիրը, որը արդեն 2 տարի անհանգստացնում է գյուղի բնակիչներին: Նա հույսով է որ այդ խնդիրը վերջ ի վերջո կլուծվի, քանի որ ինչպեսի մթնոլորտ որ տիրում էր գյուղում նման մթնոլորտում այլեւս անհնար էր ապրել:

Akhaltskha.Net