Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսը մտահոգված է Լեհաստանի և Լիտվայի ղեկավարության վարած առճակատման քաղաքականությամբ: Նա այդ երկրների քաղաքականությունն «ագրեսիվ» է որակել:
«Մեզ շատ են անհանգստացնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վարժական թռիչքները, որոնք սովորում են միջուկային մարտագլխիկներ տեղափոխել»,- ասել է Լուկաշենկոն՝ Պուտինին խնդրելով՝ դիտարկել հայելային պատասխանի հնարավորությունը: