Մոսկվան քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը 08.07.2022 . Միջազգային

Մոսկվան քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը
		08.07.2022 . Միջազգային


Մոսկվան վստահեցրել է Սիրիայի դեմոկրատական ​​խորհրդին, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությանը, РИА Новости-ին ասել է խորհրդի խոսնակ Բասսամ Սաքերը։

«Թուրքիայի ծրագրած ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է հանգեցնել «Իսլամական պետության» ահաբեկիչների զանգվածային փախուստի, որոնք գտնվում են սիրիացի քրդերի կողմից վերահսկվող տարածքի բանտերում: Թուրքական ներխուժումը կապակայունացնի տարածաշրջանը և գրեթե անհնարին կդարձնի ձերբակալված «Իսլամական պետության» անդամների հսկողությունը։ Եթե ​​Թուրքիան ներխուժի, նախկինում ձերբակալված «Իսլամական պետության» հազարավոր անդամներ կարող են ազատ արձակվել՝ աշխարհը նորից ահաբեկելու համար»,- հայտարարել է Բասսամ Սաքերը: Նրա խոսքով՝ ներկայում սիրիական բանտերում կա մոտ 11 հազար օտարերկրյա ահաբեկիչ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ցանկացած պահի պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում: Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք կռվում են քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է որակել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։