Բալիում երկօրյա հանդիպումից հետո G20-ի արտգործնախարարները չկարողացան կոնսենսուսի հասնել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ Արևելքի և Արևմուտքի երկրների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:
«Ի տարբերություն անցյալ գագաթնաժողովների, խմբակային լուսանկար չարվեց, վերջնական կոմյունիկեն չընդունվեց, տարաձայնությունները կարծես թե ամենուր են, հատկապես Ռուսաստանի և հանդիպման արևմտյան մասնակիցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
G20-ի մասնակիցների հանդիպման հիմնական թեմաներն էին պարենային ճգնաժամը, անվտանգության և առողջապահական խնդիրները, ԱՀԿ բարեփոխումների անհրաժեշտությունը, հացահատիկի արտահանման վերսկսումը Սևծովյան նավահանգիստներով։