Այսօր տեղի ունեցավ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող բակային ճամբարի փակման արարողությունը:
Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր փոխանորդական առաջնության ֆբ էջը։
Ճամբարի փակման արարողությանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Նինոծմինդայի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու այս օրերին Ջավախքում գտնվող Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Փակման միջոցառումը սկսվել է միսնական Տերունական աղոթքով, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի օրհներգերով: Այնուհետև ճամբարականները ներկայացրել են ճամբարում սովորած երգերը, պարերն ու բանաստեղծությունները:
Միջոցառման ավարտին օրհնության և գնահատանքի խոսքով են հանդես եկել Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն ու Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: