ՀՀ նախագահը և Մինսկի Ժամացույցների գործարանի ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ նախագահը և Մինսկի Ժամացույցների գործարանի ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում գործարանի կառավարման խորհրդի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է համագործակցության կայացմանը միտված գործունեությունը և վստահեցրել, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության զարգացմանը:
Հյուրերը նախագահին են ներկայացրել Ժամացույցների գործարանի նոր նախագիծը, որով մեկնարկում է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով ժամացույցների արտադրությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունավետ շփումները շարունակելու վերաբերյալ: