«Գազպրոմ»-ը վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» գազատարով 21.07.2022 . Միջազգային

«Գազպրոմ»-ը վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» գազատարով
		21.07.2022 . Միջազգային


«Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք-1» գազատարի վերանորոգման և կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա։

Մատակարարումները վերսկսվել են 10-օրյա դադարից հետո։ Թե ինչ ծավալով է ստացվում գազը՝ չի հստակեցվում:

«Հյուսիսային հոսք-1»-ին բաժին է ընկնում Եվրամիություն ռուսական գազի արտահանման ավելի քան կեսը։ Բալթիկ ծովի հատակով այն տարեկան 55 մլրդ խմ գազ էր տեղափոխում Եվրոպա: Հուլիսի 11-ից տեղափոխումը դադարեցվել էր։