Պենտագոնը 182 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել զենք արտադրող Raytheon ընկերության հետ՝ Ուկրաինայի համար NASAMS զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին. նոր փաթեթը, մասնավորապես, ներառում է NASAMS-ի վեց համալիր։
Ամերիկյան վարչակազմի տվյալով՝ փաթեթի շրջանակում Կիևին զինեխնիկա չի տրամադրվելու ամերիկյան պահեստներից, փոխարենը Պենտագոնը համապատասխան պայմանագրեր է կնքելու զենք արտադրող կազմակերպությունների հետ։ Նշվում է, որ ամերիկյան ռազմական օգնության որոշ զինատեսակներ Ուկրաինա կհասնեն միայն 1-3 տարի հետո։