Ենթակառուցվածքային մի քանի նախագծեր Ախալքալաքում 14.09.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ենթակառուցվածքային մի քանի նախագծեր Ախալքալաքում
		14.09.2022 Sona Tonakanian Ախալքալաք


Ախալքալաքում ակտիվորեն իրականացվել եւ շարունակվում են կատարվել քաղաքի բարեկարգմանը միտված մի շարք նախագծեր։

Akhaltskha.net- ը զրուցել է Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայության բաժնի պետի հետ եւ ընթերցողին է ներկայացնում արդեն կատարված եւ ընթացքի մեջ գտնվող մի շարք նախագծեր։

Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի տարածքում կառուցվել է մարզահրապարակ եւ տեղադրվել մարզասարքեր։ Մարզասարքեր են տեղադրվել նաև Աղմաշենեբելի փողոցի վերջում գտնվող շենքերի մոտ։  2 մարզահրապարակների կառուցման եւ գույք համար Ախալքալաքի քաղաքապետարանը  ծախսել է 72 000 լարի։

Նախկին թիվ 1 զինվորական անվանում կառուցվել է ֆուտբոլի մինի մարզադաշտ, որի համար ծախավել է 48 500 լարի գումար։ Աշխատանքները գրեթե ավարտված են։

Իսկ 49 500 լարի է ծախսվել Ճավճավաձե փողոցում կառուցված ֆուտբոլի մինի մարզադաշտի համար, որի աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։

Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի բաժնի պետ Մնացական Փամբուխչյանը հայտնում է, որ քաղաքի համար խոշորագույն նախագծերից մեկը եւս ընթացիքի մեջ է։ Ախալքալաքի Ջիվանու այգու տարածքը եւս առաջիկայում կբարեկարգվի, էլեկտրոնային մրցույթն արդեն կայացել է, աշխատանքները կատարվելու են երրկու փուլով։ 2022 թվականին աշխատանքներ կիրականացվեն 525 486 լարիի չափով, 2023 թվականին՝ 113 746 լարի։

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ  շարունակելու են սպորտի զարգացումը խթանող եւ հասարակական ակտիվությունը բարձրացնող նախագծերը։