Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում օդային տագնապի ուսումնական ազդանշան կգործարկվի 20.09.2022 . Արցախ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում օդային տագնապի ուսումնական ազդանշան կգործարկվի
		20.09.2022 . Արցախ


Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
 
Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։
 
«Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումնական բնույթ է կրելու»,-  նշված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։