Այսօր՝ հոկտեմբերի 2֊ին, ժամը 16։00֊ի սահմանում Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանից ոչ շատ հեռու, Տավշանկա հանգստյան գոտուն հարող տարածքում հրդեհ է բռնկվել։
Ուժեղ ծուխը նկատել են Alpen Milk ընկերության աշխատակիցները եւ անմիջապես ձեռնարկել համապատասխան քայլեր։
Այս պահին շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքները, սակայն փրկարարների խոսքով վտանգ այլեւս չկա։ Տեղում աշխատում են Ախալքալաքի հրշեջ ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ Alpen Milk ընկերության աշխատակիցները։
Հրդեհի առաջացման պատճառն ատայժմ հայտնի չէ։