ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին

ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին

Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի հետ։
Հանդիպմանը քաղաքային խորհրդի նախագահը ՀՀ դեսպանին համառոտ ներկայացրեց Թբիլիսի կառավարման և քաղաքային կյանքի որակի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումները, ենթակառուցվածքային և այլ ծրագրերը։
Կարևորվեց մայրաքաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության զարգացումը՝ այդ թվում միմյանց փորձի ուսումնասիրման և կիրառման համատեքստում։
Աղբյուրը՝ Վրաստանում ՀՀ դեսպանություն։