Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետի երկարաձգման մասին իր հրամանագրերը հաստատելու համար։
Զելենսկին փետրվարի 24-ին հրամանագրեր էր ստորագրել Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու և համընդհանուր մոբիլիզացիայի մասին, իսկ Գերագույն ռադան նույն օրը հաստատել է դրանք։
Դրանից հետո Զելենսկին ավելի քան երեք անգամ երկարացրել է ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի տևողությունը, իսկ խորհրդարանը հաստատել է համապատասխան հրամանագրերը։ Ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի տևողությունը վերջին անգամ երկարացվել է օգոստոսի 15-ին 90 օրով՝ մինչև նոյեմբերի 23-ը։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան