Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բալիում նոյեմբերի 15-16-ը նախատեսված G20 գագաթնաժողովին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգի Նիկիֆորովը տեղեկացրել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, սակայն, ամենայն հավանականությամբ, առցանց ձևաչափով։