Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցերին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր: