Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ելույթ չի ունենա G20-ում և APEC-ում, չի լինի նաև տեսաուղերձ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RT-ն։
«Դա պետության ղեկավարի որոշումն է՝ կապված իր ժամանակացույցի, իր՝ Ռուսաստանում գտնվելու անհրաժեշտության հետ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանը կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: Գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։
Նոյեմբերի 18-19-ին էլ ռուսաստանյան պատվիրակությունը՝ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի գլխավորությամբ, կմասնակցի Բանգկոկում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին: