Նոյեմբերի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի տանը տեղի ունեցավ միջոցառում ` «Մենք խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառում, որիններկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղասարյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, Սամցխե — Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վրդ. Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քհն. Տիգրանյանը և բազմաթիվ այլ հյուրեր։
Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը կարևորում է այսօրինակ միջոցառումները եւ համարում, որ մեր օրերում շատ կարևոր է խոսել խաղաղության մասին, այն այսօր անհրաժեշտ է ամբողջ աշխարհին։
Միջոցառմանը մասնակցում էին Ապագայի տան տարբեր խմբակների աշակերտները։ Երեխաները ներկայացրին տարբեր ազգերի երգեր ու պարեր, հանդես եկան որպես այլ երկրների ներկայացուցիչներ և տարբեր լեզուներով խաղաղություն մաղթեցին համայն աշխարհին։