
Եվրահանձնաժողովն առաջարկել է սառեցնել Հունգարիային ավելի քան 13 միլիարդ եվրոյի օգնությունը 30.11.2022 . Միջազգային
Եվրամիության ղեկավարությունը որոշել է սառեցնել Հունգարիայի համար նախատեսված օգնությունը՝ երկրում առկա կոռուպցիայի և ԵՄ միջոցները ոչ նպատակային ծախսելու պատճառով։ Եվրահանձնաժողովն առաջարկել է Հունգարիայի համար նախատեսված 13 մլրդ եվրոյի օգնությունը տրամադրել այն ժամանակ, երբ պատշաճ կերպով բարեփոխումներ կիրականացվեն արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Եվրահանձնաժողովը կարծում է, որ Հունգարիայի կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են խնդիրները…