Մեծ յոթնյակում նախագահող Ճապոնիան մտադիր է առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Կիսիդա

Մեծ յոթնյակում նախագահող Ճապոնիան մտադիր է առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Կիսիդա



Ճապոնիան, որպես Մեծ յոթնյակում նախագահող երկիր, հաջորդ տարի մտադիր է առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային օգնության տրամադրումը՝ հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Նա նշել է, որ քննարկումների ընթացքում, որպես G7-ում Ասիայի միակ ներկայացուցիչ, մտադիր է ընդգծել, որ Եվրոպայի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունն անբաժան է:

Ճապոնիան ավելի վաղ պատժամիջոցների մի քանի փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ: