Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի անարդար և անբարոյական շրջափակումը պետք է դադարեցվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգեվինը:
«Արցախում 120 000 անմեղ խաղաղ բնակիչներ այժմ թակարդում են՝ առանց գազի, պարենի և դեղորայքի հասանելիության։ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան պետք է դադարեցվի»,- նշել է կոնգրեսականը։