Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել, 17-ը՝ չեղարկվել՝ փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ըստ եղանակային կանխատեսումների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում են քամի, ձնաբուք և փոթորիկ, իսկ վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ավելի բարդ իրավիճակ է լինելու, քանի որ ձյան տեղումները կուժեղանան: