Լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը

Լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը

Այսօր Երեւանում լույս է տեսել Մինաս Գրիգորյանի «Բարի լույս իմ Լույս» սիրային քնարերգության երկրորդ հատորը։ Այն լույս է տեսել 300 օրինակով։

Մինաս Գրիգորյանի խոսքերով նրա հինգերորդ գիրքը լույս է տեսնելու շուտով, որից հետո այս տարվա մայիս ամսին նախատեսվում է այդ երկու նոր գրքերի շնորհանդեսը անցկացնել Ախալցխա քաղաքում, որին մասնակցելու են բազմաթիվ բանաստեղծներ ու հյուրեր, ինչպես Երեւանից, այնպես էլ Թբիլիսիից։

Մինաս Գրիգորյանը ծնվել է ու մինչեւ օրս բնակվում է Ախալցխայի շրջանի Աբաթխև (հայկական տարբերակը Խաշուտ) գյուղում։

Ահա թե ինչպես է Մինաս Գրիգորյանի աշխատանքները նկարագրում մեր օրերի բանաստեղծուհի Սուսաննա Ասատրյանը․

«Գրականությունը զարմանահրաշ մի պարտեզ է, ուր ամեն ծաղիկ ունի իր բույրն ու թույրը։ Բազմադարյան պոեզիայի հիմնական մոտիվներն են՝ սերը, բնությունը, հայրենիքը, մայրը։ Ի՞նչն է այս ամենի հիմքում, իհարկե, ա՛նպայման՝ Սերը Ինձ համար մեծ հայտնություն եղավ բանաստեղծ Մինաս Գրիգորյանի սիրային քնարերգությունը: Պոետի գրիչը, կարծես, գունագեղ ներկապնակ լինի, որում թաթախված վրձնահարվածները ստեղծում են սիրո, սպասումի, կնոջ գեղեցկության, բնության ու տիեզերքի անհունը պատկերող գեղեցիկ ապրումներ։

Ջավախքի հրաշք բնության, հողի ու ջրի ծնունդ է բանաստեղծը՝ հավատարիմ իր արմատներին, իր ոգին ու միտքը սնող հարազատ բնօրրանին: Գրիգորյանի սիրո երգերը առանձնանում են հե՛նց դրանով», գրում է բանաստեղծուհի Սուսաննա Ասատրյանը։

 

Akhaltskha.net