Հազարավոր ընտանիքներ վտանգված են այս անհիմն ագրեսիայի պատճառով. ԱՄՆ կոնգրեսականը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին



ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Տրեհանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Հազարավոր ընտանիքներ վտանգված են այս անհիմն ագրեսիայի պատճառով։ Ես ևս մեկ անգամ դիմում եմ Պետքարտուղարությանը՝ խնդրելով օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում»,- գրել է կոնգրեսականը։