Որքան արագ Կիևը գիտակցի բանակցությունների անհրաժեշտությունը, այնքան լավ. Պուտին

Որքան արագ Կիևը գիտակցի բանակցությունների անհրաժեշտությունը, այնքան լավ. Պուտին



«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը հարկադրված և անհրաժեշտ միջոց է»,- Պետխորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վաղուց ներգրավված է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայում ընթացող գործընթացներում, մշտապես փորձել է բաժանել ռուսական աշխարհը, և ուկրաինացիների դեպքում հաջողության է հասել:
«Ռուսաստանի նպատակն է պաշտպանել այն մարդկանց, ովքեր իրենց համարում են իր ժողովրդի և մշակույթի մի մասը»,- ասել է ՌԴ նախագահը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքենրին՝ Կրեմլի ղեկավարը նշել է՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից՝ ի տարբերություն Ուկրաինայի:
«Որքան արագ Կիևը գիտակցի բանակցությունների անհրաժեշտությունը, այնքան լավ»,- ասել է Պուտինը:

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կստորագրի նավթի առավելագույն սահմանաչափ կիրառելու դեմ պատասխան միջոցների մասին հրամանագիր: