ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինային և Վրաստանին

ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինային և Վրաստանին

ԱՄՆ Սենատը հաստատել է հաջորդ տարվա բյուջեն, որտեղ Ուկրաինային տրամադրվում է գրեթե 45 միլիարդ դոլարի օգնություն։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, փաստաթղթին աջակցել է 68 սենատոր, իսկ դեմ՝ 29-ը։
Օրինագծում 23,5 միլիարդ դոլար է հատկացվել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պատերազմին առնչվող հոդվածը, որը ներառում է ռազմական պատրաստություն, տեխնիկա, նյութատեխնիկական ապահովում, հետախուզական աջակցություն և մատակարարումների համալրում, նախատեսում է 44,9 միլիարդ դոլարի հատկացում։
Դրա հետ մեկտեղ, 2023 թվականի ԱՄՆ բյուջեի նախագծով նախատեսվում է Վրաստանին որպես օգնություն հատկացնել առնվազն 132 միլիոն 25 հազար դոլար։
Բյուջեն կազմում է 1,7 տրիլիոն դոլար։ Այժմ այն ​​պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ՝ հաստատման համար: Եվ հետո այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը։
Նախքան բյուջեն հաստատելը Սենատը հավանություն է տվել նաև ուղղմանը, որը նախատեսում է ռուս օլիգարխներից առգրավված ֆինանսական ակտիվների օտարումից ստացված միջոցների փոխանցումը Ուկրաինա։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։