Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց է ակնկալում՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ առաջնայինը տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է:
«Ակնկալում ենք աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը»,- հավելել է Գալուզինը: