Մարտի 25-ին Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։ Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի առթիվ։ Հավարտ սուրբ Պատարագի կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ։
Նույն օրը Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի Սբ․ Սիոն Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանան։