Տրամադրված ենք այսուհետ ևս ամրապնդել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները. Զախարովա

Տրամադրված ենք այսուհետ ևս ամրապնդել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները. Զախարովա



Ռուս և հայ ժողովուրդներին կապում են բարեկամության ամուր կապերը և մենք տրամադրված ենք այսուհետ ևս ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ընդհանուր ինտեգրման գործընթացներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը ինչ-որ վտանգներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ է։ Տասնամյակներ շարունակ մեր ռազմական սահմանապահները նշանակալի ներդրում են կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում նրա սահմանները»,- նշել է Զախարովան՝ շեշտելով, թե դա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել։