«Վրաստանի կարողությունը՝ դիմակայելու Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտ պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, արժանի է հարգանքի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ դիվանագիտության աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում:
«Ես ուրախ եմ, որ մարդկանց հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են: Ինձ ասացին, որ անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններով և զբոսաշրջությամբ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը և հույս հայտնել, որ երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը շուտափույթ կլուծվի։