news.am-ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը. նա կմնա պատգամավոր:
Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եւ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչը համաձայնեցված չէր եղել ՀՀԿ խմբակցության հետ: Դա առաջ էր բերել ՀՀԿ-ականների զայրույթը: