ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն տեղեկացրել է, որ հանդիպել է դաշինքում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիան Սմիթի հետ։
«Մենք քննարկել ենք այս տարվա հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը։ Ես ողջունել եմ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ պաշտոնատար անձանց միանշանակ աջակցությունը Ադրբեջանին»,- նշել է Հուսեյնզադեն։