Գերմանիան կարևորում է Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, որով անցնում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Կարևոր է, որ մոտ ժամանակներս վերացվի Լաչինի միջանցքի արգելափակումը: Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հարցով պարտավորություններ ունեն»,- նշել է Բերբոքը, հավելել՝ հումանիտար հասանելիությունը բացարձակ առաջնահերթություն ունի։
Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ են քայլեր դեպի խաղաղություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Բերբոքը հավելել է, որ հումանիտար իրավիճակը բարդ է, և «մեկ օրում լուծում հնարավոր չէ գտնել»: