Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմետ Սամսարի հետ:
«Տեղի է ունեցել մտքերի խորացված փոխանակում Ուկրաինայում և Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ։ Արձանագրվել է այդ տարածաշրջաններում խաղաղության և կայունության ամրապնդման, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա ջանքերի նկատմամբ փոխադարձ տրամադրվածությունը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: