Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը. Պուտին

Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը. Պուտին


ՌԴ Դաշնային ժողովին իր ուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում ստեղծված իրավիճակին: Նա վստահեցրել է, որ երկիրը թևակոխել է տնտեսական զարգացման նոր փուլ և ունի բոլոր հնարավորությունները՝ առաջընթաց գրանցելու բազմաթիվ ոլորտներում։

 

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը, որը բիզնես համագործակցության նոր ուղիներ կբացի Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։ 

 

«Զարգացնելու ենք Սև և Ազովի ծովերի նավահանգիստները, հատուկ ուշադրություն ենք դարձնելու Հյուսիս-հարավ միջանցքին։ Այս տարի Վոլգա-Կասպյան ջրանցքով կկարողանան անցնել ջրում առնվազն 4,5 մետր թաղվածք ունեցող նավերը: Սա բիզնես-գործակցության նոր ուղիներ կբացի Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ»,- ասել է ՌԴ նախագահը։