Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Լավրով

Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Լավրով



Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց համար ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը փորձում է դրան հասնել իրենց շփումներում, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։

«Այդ փաստաթղթում նախատեսված չէ ինչ-որ անցակետերի ստեղծում, բայց տեխնիկական միջոցներով հնարավոր է վերացնել կասկածները, որոնք առկա են այն առնչությամբ, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության»,- հավելել է ՌԴ ԱԳՆ նախարարը։