Հացահատիկի ներմուծման արգելքը Վրաստանի ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան պետության կողմից լավ հաշվարկված եւ ճիշտ որոշում է որակել Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Մաճավարիանի խոսքով, տվյալ հարցի շուրջ շահարկումներն անհիմն են:
«Վրաստանի տարածք են մուտք գործել բազմաթիվ թեթև մարդատար ավտոմեքենաներ, այդ թվում Վերին Լարսի անցակետում և փաստացի, այնտեղ ստեղծվել էր ճգնաժամ: Հարյուրավոր ավտոմեքենաներ վերադառնում էին հետ: Կորցնում էինք շատ լուրջ եկամուտներ զբոսաշրջությունից, իսկ զբոսաշրջությունը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն ռազմավարական բնագավառներից է:
Այդ պատճառով բազմաթիվ մարդիկ իրենց մտերիմներին խորհուրդ էին տալիս, չգնալ Վրաստան: Համապատասխանաբար, անհնար էր համակերպվել դրան և մենք այդ պատճառով կայացրել ենք որոշում, որպեսզի սահմանափակեինք բեռնատար ավտոմեքենաներով, ցամաքային ճանապարհով ցորենի տեղափոխումը:
Նա նաեւ նշեց, որ խնդրի շուրջ նախապես զրուցել են հայ գործընկերների հետ եւ նրանք ըմբռնումով են մոտեցել այդ որոշմանը։
«Շահարկումների որևէ հիմք չկա: Սակայն գիտակցում ենք, որ վարորդները, որոնք զբաղված էին այս բիզնեսով, կունենան խնդիրներ: Փորձում ենք գտնել այլընտրանք: Այս ամենը մեծ վնաս էր հասցնում մեր զբոսաշրջության զարգացմանը եւ համապատասխանաբար դա ճիշտ որոշում էր»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին: