Կտրոններ չստացած արցախցիները ապրիլի 6-ին կարող են ներկայանալ բոլոր սպասարկման կետեր 05.04.2023 . Արցախ

Կտրոններ չստացած արցախցիները ապրիլի 6-ին կարող են ներկայանալ բոլոր սպասարկման կետեր
		05.04.2023 . Արցախ


Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 3-ից՝ ժամը 15:00-ից, մինչ ապրիլի 5-ը՝ ժամը 18:00-ը, կտրոնների սպասարկման կետերի կողմից տրամադրվել է արդեն նախորդ փուլում Ստեփանակերտում բաժանված կտրոնների թվի 64%-ն, վաղը` ապրիլի 6-ին, բոլոր սպասարկման կետերը նույնպես կաշխատեն, իսկ ապրիլի 7-ից արդեն սպասարկման կետերը կփակվեն, բայց ապրիլի 7-ից մինչ ապրիլի 14-ը կգործի հերթապահ մեկ կետ` Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ Ազատամարտիկների 39)՝ ոչ աշխատանքային օրերին մինչև օրվա ժամը 13:00-ը, իսկ աշխատանքային օրերին ժամը 9:00-18:00-ը: Խնդրում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան կտրոնների գործող սպասարկման կետեր։
 
Ստորև՝ Ստեփանակերտում ապրիլի 6-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկը՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝
 
• Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծի 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 10:00-13:00-ը, 14:00-17:00-ը,
• ԱրՊՀ, 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9:00-10:00-ը, 11:00-13:00-ը, 15:00-18:00-ը,
• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 9:00-12:00-ը, 14:00-16:00-ը, 17:00-18:00-ը,
• Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտե, աշխատում է 9:00-11:00-ը, 12:00-15:00-ը, 16:00-18:00-ը: