Նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հայտնել վրաց լրագրողներին, գրում է Վրաստանի առաջին ալիքը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կկայանա առաջիկայում:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: