Իրանն Ադրբեջանի դեսպանատան ու հյուպատոսարանի անձնակազմից 4 դիվանագետի անցանկալի անձ է ճանաչել: Տեղեկությունը հաստատել է Իրանի ԱԳՆ-ն:
Հատկանշական է, որ ավելի վաղ Թեհրանի և Բաքվի միջև լարվածության ֆոնին նման քայլ էր արել Ադրբեջանը՝ անցանկալի անձ հայտարարել և արտաքսել Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ մայիսի 4-ին հայտարարել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամանացածր մակարդակի վրա: