Բորելը հայտարարել է, որ իրեն զգում է ԵՄ պաշտպանության նախարար, ոչ թե դիվանագետ

Բորելը հայտարարել է, որ իրեն զգում է ԵՄ պաշտպանության նախարար, ոչ թե դիվանագետ



ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ, համակարգելով Ուկրաինա ռազմական մատակարարումները՝ իրեն զգում է ոչ թե դիվանագետ, այլ ԵՄ պաշտպանության նախարար:
«Ես երբեք չեմ մտածել, որ հաշվելու եմ արկերը»,- ասել է նա Ֆլորենցիայում Եվրամիության իրադրության մասին փորձագիտական խորհրդաժողովում:
Բորելը պնդել է, որ հակամարտությունը «չպետք է ավարտվի Ուկրաինայի կապիտուլյացիայով և ռուսական զորքերի՝ Եվրոպայի սահմաններ դուրս գալով»։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում «ոչ թե խաղաղության մասին խոսելու, այլ ռազմական հաղթանակին աջակցելու ժամանակն է»:
ԵՄ-ն Ուկրաինայի հարցով միակ խաղաղ ծրագիրը համարում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ծրագիրը, չինական նախաձեռնությունը Բրյուսելը լուրջ չի ընդունում՝ այն համարելով բարի ցանկությունների հավաքածու։

«Եկեք իրատես լինենք: Այժմ մենք պետք է աջակցենք Ուկրաինայի ռազմական ջանքերին»,- ասել է Բորելը։