Ուկրաինայի հակամարտությունում հաղթողներ չեն կարող լինել. Օրբան

Ուկրաինայի հակամարտությունում հաղթողներ չեն կարող լինել. Օրբան



Ուկրաինայում զինված հակամարտությունը պետք է շուտափույթ դադարեցվի, քանի որ դրանում, միևնույն է, հաղթողներ չեն կարող լինել։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոհաղորդման եթերում։
Նա բացատրել է, որ արևմտյան երկրներն Ուկրաինային տրամադրում են լայն աջակցություն, և «նրանք են որոշում, թե որքան հեռու են գնալու և ինչքան են պատրաստ ծախսելու» ուկրաինական բանակին զինելու համար: Մյուս կողմից, ըստ Օրբանի, «Ռուսաստանն ունի ավելի շատ մարդ, ավելի մեծ բանակ ու միջուկային զենք»: «Չեմ կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է հաղթել միջուկային տերությանը»,- ասել է վարչապետը։

Պատասխանելով ուկրաինական բանակի կողմից հնարավոր հակահարձակման մասին հարցին՝ նա ենթադրել է, որ «դա ռազմական ինչ-որ հաջողության հասնելու ուկրաինացիների վերջին հնարավորությունն է»։ «Եթե այն տեղի ունենա, ապա մենք կտեսնենք, թե ինչպիսին է ուժերի իրական հարաբերակցությունը պատերազմող կողմերի միջև: Իրավիճակն ավելի պարզ կդառնա, և խաղաղության համար դիվանագիտական ​​գործողությունների ավելի շատ հնարավորություններ կլինեն»,- հավելել է Օրբանը: