«Վագների» և օդադեսանտային զորքերի մարտիկները գրոհել են Բախմուտի արևմտյան հատվածը

«Վագների» և օդադեսանտային զորքերի մարտիկները գրոհել են Բախմուտի արևմտյան հատվածը



«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ջոկատայինները, Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ, հարձակում են սկսել Բախմուտի արևմտյան մասում: «Չասով Յար շրջանում կամուրջ է ավերվել, որով հակառակորդը փորձել է զինամթերք և պահեստազոր տեղափոխել Բախմուտ»,- հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական խոսնակ Իգոր Կոնաշենկովը:
Հիշեցնենք, որ այսօր «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին իր մարտիկները կլքեն Բախմուտը զինամթերքի պակասի պատճառով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Պրիգոժինի հայտարարությանը: «Մենք լսել ենք Պրիգոժինի խոսքը, Կրեմլը տեղյակ է։ Բայց չեմ կարող մեկնաբանել այն, ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողությանը»,- նշել Է Պեսկովը։